Լրահոս
Օրվա լրահոսը

Տրակտորները Գավառում մեծ հետաքրքրություն են առաջացրել

Ապրիլ 24,2012 20:42

Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի չշահագործվող բակում տեղակայվել են ԲՀԿ կուսակցության տրակտորները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել բնակչության շրջանում:

Տրակտորների վերաբերյալ «Առավոտի» մի քանի հարցերին պատասխանեց տրակտորների պահակը` նշելով, որ իր պատասխանները պաշտոնական չեն եւ հիմք չհամարենք:

«Այս տրակտորները բերվել են մարզ, որ մայիս 6-ից հետո ծառայեն ժողովրդին: Չեն վաճառվում այս տրակտորները, այլ էժան գնով օգտագործվելու համար են: Ի տարբերություն համայնքային համ սեփական տրակտորների` այս տրակտորները կաշխատեն ավելի էժան վարձավճարով եւ ի օգուտ ժողովրդի: Կայանված 20 տրակտորները հետաքրքրում են շատերին, գյուղատնտեսներն ու հողագործները գալիս են, նայում են, գնահատում են տրակտորների հզորությունը: «ՉինՎան» եւ «Վանաձոր» մակնիշի տրակտորները տարբեր ֆունկցիաներ են կատարում եւ մայիսի 6-ից հետո կմնան այստեղ: Միգուցե նրանց թիվը ավելանա եւ տեխնիկան կծառայի ողջ մարզին: Մարդկանց հետաքրքրում են նաեւ աշխատատեղերի հարցը, մենք էլ առաջարկում ենք ուշադիր լինել եւ հիմնարկության բացվելուց հետո դիմել»,- պատասխանեց պահակ Սամվելը:

Այն պահին, երբ «Առավոտի» թղթակիցը տրակտորների պարկում էր, փոքրիկներն իրենց ծնողների հետ լուսանկարվում էին գունավոր տրակտորների մոտ, մի քանիսն էլ մասնագետների հայացքով տնտղում էին տրակտորների որակը, խոփի ու փոցխի ամրությունը:

«Սրանք լավ տրակտորներ են, որոնց սարքավորումները բերվել են Չինաստանից, հավաքվել Վանաձորում»,- ասաց տրակտորիստ Մաքսիմը: «Եթե տան անհատներին, նրանք էլ կխնամեն տեխնիկան ու հետեւողական լինեն,  մեքենաները կդիմանան, ուղղակի մեր հողերը քարքարոտ են…»,- շարունակեց տրակտորիստը:

Մեկ այլ հողագործ ասաց, որ իրենց վարձույթով տրակտոր պետք չի, իրենց ձեռք կտար, որ տեխնիկան էժան գնով եւ լիզինգով տային սեփական տնտեսություններին:

Անցորդ կանանցից մեկն էլ ասաց «Ընտրություններ են, բերել են ցույց տան, էլի տանեն, բայց որ թողնեն ծառայի ժողովրդին, շատ շնորհակալ կլինենք»:

 

 Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30