Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի փոփոխություններ են նկատվել։ Խնդիրը զուտ ճանաչման փուլից տեղափոխվում է դեպի իրավական փուլ։ Կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Ֆրանսիայում տեղի ունեցած այդ գործընթացը, չնայած իր անհաջող ավարտին, ինչպես նաեւ մինչ այդ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքը, դրան հավելենք նաեւ Սլովակիայում, ցույց են տալիս, որ ճանաչման ասպարեզում մենք որոշակի մակարդակ ենք հաղթահարել եւ հիմա ավելի շատ շեշտը պետք է դնենք իրավական խնդիրների վրա՝ փոխհատուցում, ժխտում, քրեականացում»,- այսօր «Ա1+»-ին ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքերով՝ հայ ժողովուրդը չպետք է մեծ ոգեւորություն ապրի, երբ ցեղասպանության հետ կապված որեւէ հարց է քննարկվում։ «Մեծ ոգեւորության մենք ականատես եղանք, երբ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագիծն էր քննարկվում, ազգովի ցնծության մեջ էինք։ Այնուհետեւ երբ Սահմանադրական խորհրդում, այդ գործընթացը տապալվեց, մենք խորը հիասթափության մեջ ընկանք»,-հիշում է թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ 97 տարի հետո մենք նոր միայն հասկացել ենք, որ խնդիրը պետք է տեղափոխել իրավական դաշտ, սակայն վերջանական ճանաչման կանխատեսում, առայժմ հնարավոր չէ։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: