Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները թափանցիկ չեն հայ-թուրքական հարաբերություններում (Ձայնագրություն)

Ապրիլ 24,2012 17:29

Հայաստանի իշխանությունները թափանցիկ չեն աշխատում հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Այս կարծիքին է թուրքագետ Արտակ Շաքարյանը. «Որովհետեւ օրինակը հիշում ենք, երկու տարի առաջ արձանագրությունների ժամանակ բուռն քննարկում էր գնում, որ Հայաստանի մաքսային, հարկային ու միգրացիոն օրենսգրքերը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանը բացելուն: Ցավոք սրտի, ես տեղյակ չեմ, թե վերջին երկու տարվա ընթացքում մենք ինչքանով ենք պատրաստ դարձել Թուրքիայի հետ սահմանը բացելուն, եթե մենակ այս կետն էլ վերցնենք, ապա կարելի է ասել, որ թափանցիկություն ու նախաձեռնություն չկա»:

Թուրքագետը, սակայն, կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մտել է 2-րդ փուլ՝ հերքումը քրեականացնելու փուլը. «Խորհուրդ կտայի չֆիքսվել միջազգային հանրությունը կճանաչի՞ , թե՞ ոչ , ի վերջո մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը»:

Պարոն Շաքարյանի խոսքերով, ինտերնետի հասանելիության շնորհիվ Հայաստանը կարողացավ ուղիղ կապ հաստատել թուրք ազգաբնակչության հետ, ու արդեն Անկարայի թույլտվությունը պետք չէ Թուրքիային որեւէ բան քարոզելու համար. «Սկսել ենք ցեղասպանության մասին հայերենով հոդվածները թարգմանել անգլերեն, բայց ժամանակն է նաեւ թուրքերենով հրատարակենք ցեղասպանության մասին գրքերը ու տեղադրենք համացանցում… Բայց այս աշխատանքը բավարար չէ»:VOICE018

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30