Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը մայիսի 16-ին Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի «Brandenburg Halle»-ում WBA/WIBF/WBO գոտիները պաշտպանելու է ամերիկացի Մելիսա ՄաքՄորոյի հետ մենամարտում:
Այս մասին Սյուզին այսօր տեղեկացրեց Aravot.am-ին:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող 24-ամյա Սյուզի Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 29 մենամարտ եւ բոլորում էլ հասել է հաղթանակի: Ընդ որում՝ «Մարդասպան Թագուհին» 16 մարտում մրցակիցներին տապալել է ժամանակից շուտ:
Կալիֆոռնիայի Սան Կառլոս քաղաքում բնակվող 30-ամյա ամերիկուհին իր հաշվարկում ունի 12 մենամարտ, որից 6-ում հաղթել է (վերջինն այս տարի` հայ մարզասերին քաջ հայտնի Արելի Մուչինոյին, որը Կենտիկյանի հետ մարտում գլխի հարվածով բացեց Սյուզիի հոնքը, ինչի համար մրցավարները նրան տեխնիկական պարտություն գրանցեցին), 3-ում` պարտվել եւ 3 անգամ էլ մարտն ավարտել է ոչ-ոքի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ