Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի 27 դիտորդներն ընտրություններին կհետեւեն Վանաձորում, Իջեւանում, Գյումրիում եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:VOICE013
Գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը մեր զրույցում ասաց, որ նախընտրական ակնհայտ խախտումներ չեն արձանագրել. «Ավելի շատ վարչական ռեսուրսների անհավասարաչափ, միակողմանի օգտագործման եւ հանդիպումների հետ կապված մտահոգություններ ունենք, տարբեր կուսակցություններ տարբեր հնարավորություններ ունեն, դա ոչ միայն կուսակցության հնարավորություններով է պայմանավորված, այլեւ ապահովման մասով: Պաշտոնատար անձինք իրավունք չունեին նախընտրական քարոզչության ընթացքին մասնակցել, եթե արձակուդի մեջ չէին, բայց մասնակցում են»:VOICE014
Ինչ վերաբերում է արտասահմանցի դիտորդների կարճաժամկետ առաքելությանը, պարոն Սաքունցի համոզմամբ, դիտորդությունը չի կարող կարճաժամկետ լինել, որովհետեւ. «Եթե դիտորդությունդ չես իրականացնում տեղամասում ամբողջ օրը, արդյունավետությունը շատ ցածր է լինում, դու պետք է գործընթացը վերահսկես, դիտորդությունը չի կարող կարճաժամկետ լինել»:VOICE015
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ