Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունեցի Արարատը կընտրի նրան, ով իր տղերքին կամուսնացնի (Տեսանյութ)

Ապրիլ 24,2012 16:12

Մարտունիում ՀԱԿ-ի հանրահավաքը սկսելուց առաջ բնակիչներից մեկը` Արարատ Մանուկյանը մոտեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա առաջին նախագահից տուն էր ուզում, բողոքում էր, որ ապրելու պայմաններ չունեն, «տղերքներս մացեր են անկարգուկ»: Արարատ պապիկը սպասում էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուր որ է` հանելու էր բնակարանի սեփականության վկայականը, տեղում հանձներ նրան, բայց երբ վերջինս պատասխանեց` ես գիտեմ, որ ձեր վիճակը վատ է, բայց ես ի՞նչ կարող էի անել, պահանջեք ձեր քաղաքապետից, մարզպետից եւ այլն` նա խորը հիասթափություն ապրեց:

Aravot.am-ի հետ զրույցում Արարատ Մանուկյանը նշեց. «Երկու տղա ունեմ, երկուսն էլ ծառայած, գործ չունեն, հարմարություն չունեն, ամուսնանալու տղա են: Խնդրում եմ, թող հարմարություն ստեղծեն` ամուսնանան, երեխա, կին ունենան»: Մեր հարցին` ումի՞ց եք ուզում Տեր Պետրոսյանի՞ց, հավատո՞ւմ եք ՀԱԿ-ի հաղթանակին` նա պատասխանեց. «Տեսնենք. կընտրենք նրան, ով որ տեր կկանգնի ու այդ հարցին պատասխան կիտա»: Ըստ Արարատ Մանուկյանի, «սաղ սուտ» են, ներկայիս իշխանություններն էլ իրենց տված ոչ մի խոստում չեն կատարել. «Ոչ մեկն էլ չի կատարում, շատերը սուտ են ասում»:

Նա նաեւ նշեց, որ ընտրակաշառքը նույնիսկ «իրենց նման խեղճերին» չեն բաժանում. «Օրինակ ինձ ոչ մի բան էլ չեն տվել, իրենց մոտիկներին են տալիս»: Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ից էլ սելիտրա չեն ստացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30