Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն խոստանում է բարձրացնել արվեստագետի վարկը, ՀՅԴ-ն բարոյական եւ արդար երկիր կառուցել

Ապրիլ 24,2012 15:33

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ծրագրային ձեւակերպումներում ռոմանտիկությամբ չի զիջում մյուս կուսակցություններին. առաջնորդվելով այն հանրահայտ ճշմարտությամբ, որ մարդը բարձրագույն արժեք է, կուսակցությունն իր գործունեությունը նպատակաուղղել է «Մարդու կողքին, մարդու միջոցով և մարդու համար» կարգախոսի իրականացմանը:

Facebook-յան Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում էջում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ժամանակին վստահեցրել էր, որ իրենց համար առաջնահերթ է գիտության զարգացման համար համապատասխան պայմանների ապահովումը, տնտեսության հետ գիտության կապի խորացումը, ոլորտի բյուջետային հատկացումների ավելացումը և գիտության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը: ԲՀԿ-ն խոստանում է անապահով ուսանողներին աջակցություն ցուցաբերել, հասարակաության յուրաքանչյուր անդամի ապահովել մասնագիտական կրթությանը համարժեք բարձր աշխատավարձով:

Մշակութային մասով էլ ԲՀԿ ծրագիրն ազդարարում է, թե իրենք ապահովելու են մշակույթի ոլորտի հետեւողական, դինամիկ եւ ծրագրային զարգացումը, մշակութային ժառանգության պահպանումը: Հետաքրքիր է, այս պարագայում ինչու է ԲՀԿ-ականների աչքից վրիպել, օրինակ՝ «ծածկած» շուկայի հայտնի պատմությունը եւ ընդհանրապես Հին Երեւանի դիմագիծը կազմող շինությունների սպանդը:

Ի դեպ, ԲՀԿ-ն ցանկություն է հայտնել բարձրացնել մշակույթի գործչի, արվեստագետի վարկն ու հեղինակությունը: Բայց ինչպե՞ս՝ ԲՀԿ-ական դարձնելո՞վ, թե՞ տարբեր տրամաչափի ընտրանվերների միջոցով նրանց ինքնասիրությունը շոյելով:

Դեպի Նոր Հայաստան առաջնորդելու խոստում տված ՀՅԴ-ն, որ հպարտ քաղաքացի է ուզում ունենալ, իր նախընտրական ծրագրում խոստանում է «աճեցնել» ներդրումները գիտության եւ մշակույթի ոլորտներում, թե որտեղի՞ց, էլի անհայտ է: Ըստ դաշնակցական տեսլականի, մշակութային քաղաքականությունը կհամարվի երկրում իրականացվող բարեփոխումների, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նախապայման, յուրաքանչյուր երիտասարդ կկարողանա ինքնադրսեւորվել, ստանալ որակյալ կրթություն, միջին մասնագիտական, բարձրագույն, ինչպես նաեւ նախադպրոցական եւ հանրակրթական հաստատություններն էլ կլինեն ամբողջությամբ անվճար:

Ի դեպ, դաշնակցականները հավաստիացնում են, որ իրենց.նախընտրական ծրագիրը կառուցված է հետևողականության, բարոյականության ու արդարության չափանիշներով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30