Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունեցիներ. «Մենք գիդանք ում ա կընտրանք, ո՞վ իրավունք ունի մեզ պարտադրի» (Տեսանյութ)

Ապրիլ 24,2012 15:17

Երեկ Գեղարքունիքի մարզում ՀԱԿ-ի հանրահավաքին մարտունեցիները նեղացան, երբ հարցրեցինք, թե չե՞ք վախենում, որ եկել եք Կոնգրեսի հանրահավաքին. «Ինչի՞ց կվախենանք, չհասկացա, ումի՞ց ա կվախենանք, ես 75 տարեկան մարդ եմ, քեզնի՞ց վախենամ, ումի՞ց վախենամ: Ոչ մեկից չենք վախենում, մենք կեթանք ու կընտրենք մեր ուզած, մարդուն, մեր ուզած կուսակցության, որ այս իշխանություններից պրծինք»:

Հավաքի մասնակիցներից մեկի` Դերգարյան Սաշիկի խոսքերով. «Երկիրը կործանվում է աղքատության մեջ: Լա տները գնացեք, լա մտեք տները: Էլ ստեղ իշխանություն չկա, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը գոյություն չունեն: Լա մտեք տները` ոչ մեկն ապրելու միջոց չունի»: Մեր հարցին` բա ինչի՞ հաշվին են ապրում մարդիկ` նա պաասխանեց. «Ռուսաստանից: Կարտոշկեն ու կաղամբն է, ուրիշ միջոց չկա»:

Խոշոր եւ բարձրորակ կարտոֆիլի 1 կգ-ը գյուղացիները վաճառում են 150 դրամով, այն էլ` այս տարի բերքն առատ չի եղել ու շատերը չեն կարողացել վաճառել. «Ամեն տնտեսություն 2 տոննա կարտոշկա ա կպախա, որ օգտագործա, թե չէ սովից կմեռնին»:

Մեր հարցին` այս օրերին Հանրապետականի կողմից ճնշումներ չե՞ն լինում ձեզ վրա, որ գնացեք մեզ ընտրեք` մարտունեցիները պատասխանեցին. «Այ մարդ, գնա խելքի արի, մենք գիդանք ում ա կընտրանք: Ո՞վ իրավունք ունի մեզ պարտադրի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30