Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային հարցերի լուծման ճանապարհ՝ ըստ ՀԴԿ-ի

Ապրիլ 24,2012 15:09

«Լցվել է մեր ժողովրդի համբերության բաժակը, նա արմատական փոփոխություն է պահանջում` ոչ այնքան անձերի, որքան ուղեգծի, գաղափարախոսության, համակարգի փոփոխություն»,- Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախընտրական ծրագրի ամփոփիչ հատվածում նշված է հետեւյալ դիրքորոշումը:

Aravot.am-ը փորձեց ՀԴԿ ծրագրից պարզել՝ դեմոկրատներն ի՞նչ են առաջարկում ազգային նշանակություն  ունեցող հիմնախնդիրների լուծման կապակցությամբ: ՀԴԿ-ն Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա նպատակն է համարում ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը՝ ելնելով այն հանգամանքից, որ ՌԴ-ն է Հայաստանի տնտեսության ոլորտում խոշոր նեդրումներ անողը, ՌԴ-ում բնակվող շուրջ 2.5 մլն հայերը գրեթե 1.5 մլրդ նյութական օգնություն են ցուցաբերում Հայաստանի բնակչությանը, Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում ՌԴ-ն հանդես է գալիս՝ որպես  պատերազմի սպառնալիքը զսպող գործոն: ՀԴԿ-ն արտաքին քաղաքականության բանաձեւը ձեւակերպում է հետեւյալ կերպ. «Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգանում են առավելագույնս և փոխշահավետության սկզբունքով, այլ երկրների հետ` այնքանով, որքանով դրանք չեն խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»:
ՀԴԿ-ն կարեւորում է նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը: Իրանի հետ ՀՀ արտաքին հարաբերությունները, ըստ Դեմկուսի, անհրաժեշտ է կառուցել ընկեր- պետություն (friendly state) սկզբունքով: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքականության շահերը տարածաշրջանում մեծապես համընկնում են ՀՀ շահերին, ուստի տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում ՀՀ և ՉԺՀ արտաքին հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել:

Դառնալով հոգեւոր արժեհամակարգին՝ դեմոկրատներն անհրաժեշտ են համարում, որ իշխանության կողմից ընդունված ցանկացած օրենք և որոշում իր հետևանքներով չոտնահարի ժողովրդի կենսական շահերը, չհարուցի անարդարություն, սոցիալական անհավասարություն, չպառակտի հասարակությունը,  իշխանության ներկայացուցիչներն իրենց բարոյական անբասիր կերպարով, մասնագիտական հմտությամբ օրինակ ծառայեն հասարակությանը եւ այլն:
Դեմոկրատները հայտարարում են, որ չեն կարող համակերպվել երկրում գործող սոցիալ-տնտեսական համակարգին, մերժում են կառուցված քաղաքական վերնաշենքը: Իսկ հաղթանակի բանաձեւը ՀԴԿ-ի համար՝ «Ես»-ից «Մենք»-ի անցումն է:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30