Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը դիմում է օրվա կեսը ընդդիմություն խաղացողներին (Ձայնագրություն)

Ապրիլ 24,2012 14:55

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի համար պարզ երեւում է՝ քաղաքական դաշտում ով ում հետ է համագործակցում եւ ինչ գնով է այդ համագործակցությունը ձեռք բերվում: «Չեմ ցանկանում շատ մանրամասներ ասել, ժամանակը ցույց կտա: Այն ուժերը, որոնք ուզում են միասնական շտաբ՝ արդար ընտրություններ անցկացնելու համար՝ դրա տակ ապահովելով կոալիցիոն մեկ այլ ուժի անօրինական գործունեությունը, ինչը հետագայում պետք է դառնա նույն կոալիցիայում ուժային կենտրոնի տեղափոխություն, այսինքն Հանրապետական կուսակցության, մենք վստահորեն այդ քայլի մեջ չենք մտնելու … Այս պետության համար ամբողջ կոալիցիան է պատասխանատու, եւ իշխանափոխություն ասելով հասկանում ենք, որ կոալիցիա կոչվածը պետք է իշխանության մեջից դուրս գա ու դիմի ընդդիմությանը»,- մեր զրույցում ասաց Ռ. Հակոբյանը:

Նա նաեւ բացատրեց Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատության արժանացած հայտարարությունը, թե «Ժառանգությունը» արդար ընտրությունների անցկացման դեպքում կոալիցիայի կազմի մեջ կմտնի. «Եթե չեն ցանկանում հասկանալ, որ թիվ մեկ խնդիրը արդար ընտրություններն են՝ կարող են այդպես մեկնաբանել, մեզ համար թիվ մեկ խնդիրն արդար ընտրություններ անցկացնելն է, որը, չեմ տեսնում միտում, թե հնարավոր է, որովհետեւ կոալիցիան զբաղված է հակաօրինական գործունեությամբ: Մայիսի 6-ը ընդամենը արձանագրվելու են ընտրությունները, մինչեւ այդ են կատարվում հիմնական կեղծիքները: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատի ուներ՝ եթե արդար ընտրություններ եղան, այդ դեպքում կմտածենք կոալիցիա կազմելու մասին»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» հասցեին հնչեցրած քննադատությանը, թե «Օրինաց երկիր» կուսակցության ճանապարհն է բռնել, պարոն Հակոբյանն ասաց, որ ամեն անհեթեթությանը չի պատրաստվում մեկնաբանել. «Բոլոր նրանք, որոնք օրվա կեսը մի ոտքով ընդդիմություն են խաղում, մյուս կեսը՝ թամադայություն են անում իշխանական սեղանին, նրանց պետք է յուրացնել տարածքը: Նրանց ձեռք չի տալիս, որ լինի մի ուժ, որը երեք նախագահի գրած սցենարից դուրս է: Կարծում եմ, մեր քաղաքացին լավ հասկանում է՝ ինչ է կատարվում, ժամանակը կարճ է, բայց դա էլ բավարար կլինի, որ հասկանանք ով ինչ հետագիծ ունի»:VOICE003

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30