Հայաստանի լավագույն մարզիկները շարունակում են պայքարել Լոնդոնի օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերելու համար:
Այս առումով բերքառատ եղան ապրիլ ամսվա վերջին մի քանի օրերը: Սոֆիայում հայ ըմբիշները միանգամից չորս օլիմպիական ուղեգիր նվաճեցին, Դավիթ Սաֆարյանն ու Հաջիմուրադ Նուրմագոմեդովը` ազատ ոճում եւ Արթուր Ալեքսանյանն ու Յուրի Պատրիկեեւը` հունահռոմեականում: Իսկ գյումրեցի Քրիստինե Հարությունյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց նիզականետումում:
Այսպիսով, Հայաստանի մարզիկներն այսօրվա դրությամբ արդեն 18 օլիմպիական վարկանիշ ունեն:
Ծանրամարտ` 6 (4 տղա եւ 2 աղջիկ)
Կարդացեք նաև
Ազատ ըմբշամարտ` 3
Հունահռոմեական ըմբշամարտ` 3
Աթլետիկա` 2 (1-ական տղա եւ աղջիկ)
Բռնցքամարտ` 1
Հրաձգություն` 1
Թաեքվանդո` 1
Սպորտային մարմնամարզություն` 1
Վարկանիշային մրցումները դեռ շարունակվում են եւ մեծ է հավանականությունը, որ օլիմպիական խաղեր մեկնող հայաստանցի մարզիկների թիվը կհասնի 23-25-ի: Հաշվի չենք առնում, այսպես կոչված, «սպիտակ քարտերը», որոնք ՄՕԿ-ը շնորհում է երկրներին` այս կամ այն մարզաձեւը զարգացնելու նպատակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ