Հատված ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հարցազրույցից:
– Պրն Շահբազյան, իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այս օրերին բաժանվող ընտրակաշառքների հետ կապված։ Արդյո՞ք դա է արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու գլխավոր երաշխիքը։
– Թող բաժանեն, բաժանում են՝ բաժանեն, Դաշնակցությունը երբեք ոչինչ չի բաժանել ու չի էլ բաժանելու։ Դաշնակցությունը շատ մեծ միջոցներ չունի, բայց որ ունենա էլ՝ չի բաժանի։ Մենք մեկ կամ երկու ընտրություններ
անցկացնելու համար ստեղծված կուսակցություն չենք։ Մենք մի օր իշխանության ենք գալու։
Կարդացեք նաև
– Դե գալիս, գալիս եք, տեղ չեք հասնում։
– Ոչինչ, մի օր գալու ենք պատմական անհրաժեշտությամբ:
– Գուցե դաշնակցական Արմեն Ռուստամյանի մատնանշած ընտրական հնղափոխությանից հետո եք պատրաստվում գալ իշխանության։
– Այո, եթե մենք կարողանանք էդ քաջությունն ու կամքը ունենալ եւ ճիշտ ընտրություն կատարել, Հայաստանում ընտրությունը կարող է ընտրական հեղափոխություն դառնալ։ Եվ մենք էլ իսկապես հիմք դնենք արմատական փոփոխության ու քո ասածի պես՝ գանք իշխանության։
Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»