Սոչիում անցկացված Ռուսաստանի աթլետիկայի առաջնությունում գյումրեցի նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը մարզագործիքը նետել է 59 մ 12 սմ:
Այս ցուցանիշը 12 սանտիմետրով գերազանցում է օլիմպիական նորմը: Այնպես որ, 21-ամյա մարզուհին համալրել է ամառային 30-րդ օլիմպիական խաղեր մեկնող Հայաստանի հավաքականի կազմը: Դրանից առաջ օլիմպիական խաղերում նիզականետորդների տղամարդկանց մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել էր նույնպես հանրապետության երկրորդ քաղաքի ներկայացուցիչ Մելիք Ջանոյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև