Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Այդպիսի բան ասողները գլուխները պատով են տվել»

Ապրիլ 24,2012 12:28

Հատված «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցազրույցից

  Անցնող շաբաթ մամուլը ողողված էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանիշխանություն գործարքի մասին տեղեկություններով։ Ճշմարտության հատիկ կա՞ սրանում։

– Հերթական «մուտիլովկաներն» են անում այն քաղաքական ուժերը, որոնք ձայնագողությամբ են զբաղված եւ իրենց դիրքը վտանգված են տեսնում։ Իրենք գիտեն, որ ժողովուրդն իրենց ձայն չի տալու։ Ավելին, «Ժառանգության» աշխատանքն են գնահատում, ուստի փորձում են շեղել մարդկանց ուշադրությունը։ Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած, այդպիսի բան ասողները գլուխները պատով են տվել։ Էդ մարդը քսան տարի իր ուրույն հետագծով, կենսագրությամբ ապրում է Հայաստանում։ Պախարակելու, հեղինակազրկելու այլ ձեւ չեն գտնում ու նման լուրեր են տարածում, որը հենց իրենց դեմ է աշխատելու։ Այդ սեւ PR-ն ավելի շատ իրենց դեմքն է բացահայտելու։

– Հետաքրքիր է, որ նման տեսակետ հայտնում են հիմնականում ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները։

– Էդ ընդդիմություն կոչվածը եղել է իշխանություն ու շատ լավգիտի ինչ հնարքներով պիտի կեղծել ընտրությունները։ Այսօր էլ իր ձեռագիրը չի փոխել, նույն քայլերով, վարքագծով շարունակում է քարոզարշավը։ Սա պատահական չէ, որովհետեւ մենք եւ իրենք արմատապես տարբեր ընդդիմություն ենք։ «Ժառանգություն» քաղաքական ուժի ոչ մի ներկայացուցչի կենսագրության մեջ չեն կարող մատնացույց անել մի կեղտոտ էջ, մինչդեռ իրենք թաթախված են այն ամենի մեջ, ինչը քննադատում են, «հյութեղ» բառերով ծաղկում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30