Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Սան Պաուլոյում

Ապրիլ 24,2012 12:10

Ապրիլի 21-ին Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր  միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ:

 Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս էին բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակներ, Հայաստանի Հանրապետության դրոշներ,  երեք հազար պոստերներ և հինգ հազար քարոզչական բրոշյուրներ, որոնք բաժանվում էին անցորդներին:

Պողոտայի վրա գտնվող գրասենյակներին, առևտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր:

Ավելի քան երկու ժամ տևած քայլարշավի դադարներին տեղի էին ունենում ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու  հայրենասիրական երգեր, վանկարկումներ:

Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության,   ինչպես նաև համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի, Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի, վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք:

Պատարագներ մատուցվեցին նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում, որոնց ավարտից հետո դրանց մասնակիցները միասնական շարասյունով ուղղվեցին դեպի Արմենիա հրապարակի Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան, ուր Բրազիլիայի կայսերական զորախմբի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրում և հոգևոր-քաղաքացիական արարողություն:

Միջոցառման ընթացքում նրա մասնակիցներին բաժանվեց պատգամավոր Սելսո Ժատենեի կողմից քաղաքային խորհրդարանի  2007 թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի վերախմբագրված ու հաստատված տեքստը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30