Սերժ Սարզսյանը «քցում է» կոալիցիոն գործընկերոջը, որին դեռ շաբաթներ առաջ համարում էր բարոյականության տիպար։ Այս տպավորությունը ամրապնդվեց նախորդ շաբաթ Շենգավիթում Սերժ Սարգսյանի ելույթից հետո։
Սարգսյանը կոչ արեց Երեւանի թիվ 11 ԸՏ-ում քվեարկել ոչ թե ՕԵԿ թեկնածու Հեղինե Բիշարյանի, այլ ԲՀԿ թեկնածու Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի օգտին։ Սարգսյանը Շենգավիթի 12 ԸՏ-ի ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանին՝ Բենզին Ռուբոյին սատարելու մասին, չնայած այստեղ էլ ՀՀԿ թեկնածու չուներ: Թիվ 18 ԸՏ-ում էլ (Արարատ) Սերժ Սարգսյանը կոչ արեց քվեարկել ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին, չնայած այստեղ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ն առաջադրված թեկնածու ուներ՝ ի դեմս գործող պատգամավոր Իշխան Խաչատրյանի։ Այսպիսով, Սերժ Սարգսյանն ՕԵԿ որեւէ թեկնածուի սատարելու վերաբերյալ հայտարարություն չի արել:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»