Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ

Ապրիլ 24,2012 11:11

 Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցությանը հատկացված տեղերում զանգվածաբար նշանակվում են իշխանական կողմնորոշում ունեցող մարդիկ։ Մասնավորապես, 7-րդ ընտրատարածքի մի շարք ՏԸՀ-ների «Ժառանգության» տեղերում նշանակվել են ՀՀԿ շտաբների ներկայացուցիչներ. Աջափնյակի Սիլիկյան թաղամասն ընդգրկող թիվ 7/32 տեղամասային ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» անդամ Ավետիք Խաչիկի Բարսեղյանն է, թիվ 7/33 ՏԸՀ-ում՝ Գարեգին Գվիդոնի Գալստյանը, իսկ թիվ 7/34 ՏԸՀ-ում՝ Ռոլանդ Անդրանիկի Ավետիսյանը։ Նշված անձինք Սիլիկյանում ՀՀԿ շտաբի ակտիվիստներ են. վերջին երկուսն աշխատում են Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում (թաղապետարանում):

Այսօրինակ նշանակումների մասին տեղեկություններ ռւնի նաեւ թիվ 36 ընտրատարածքի Հայ ազգային կոնգրեսի թեկնածու Պետրոս Մակեյանը։ «Ճիշտն ասած, նման ինֆորմացիա ես էլ ունեմ, որ մեր տարածքում «Ժառանգության» տեղերը կոալիցիոն կուսակցությոններին է հատկացված։ Թե ոնց է արվել, դժվւսրանում եմ ասել, որովհետեւ ես անձամբ դեռ չեմ համոզվել, ինձ ասել են»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Մակեյանը եւ ավելացրել. «Բայց այն, ինչ Րաֆֆին ասել է՝ կարծես հաստատում է այն կասկածները կամ լուրերը, որ տարածվել են»։ Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ կայացած ասուլիսում տեղի ունեցածը պատճառաբանել է տեխնիկական սխալով։

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30