Այսօր, ապրիլի 24–ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես Aravott.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն հաղորդվել է, որ 00.57–ին մարզային դիսպետչերական կենտրոն հաղորդել են, որ Կապան–Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ–ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Շտապ դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 18 ՍՏ 984 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ 33–ամյա Վահագն Առաքելյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել Վ. Առաքելյանին, ում էլ 1-03 շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց։
Վ. Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։