Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները կարեւոր բաների փոխարեն՝ անեկդոտներ են պատմում

Ապրիլ 24,2012 10:19

Ինչպե՞ս անել, որ մարդը չապրի այսօրվա նեղ, անձնական շահով եւ մտածի ընդհանուրի ու ապագայի մասին։ Ահա սա է, որ պետք է անեն քաղաքական ուժերը եւ հատկապես ընդդիմությունը, որը չոլեչոլ ընկած՝ ինքն իր զովքն է անում, բայց չի խոսում ամենակարեւոր բաների մասին։ Շուրջբոլորը ծեծված ու հոգնեցրած խոսքեր են, բազմիցս կրկնված երգեր։ Ոչ մի օրիգինալ, նոր խոսք, ոչ մի համոզիչ վերլուծություն, ոչ մի ֆանտազիա։ Բանը հասել է այնտեղ, որ ժողովրդի հետ հինգ տարին մեկ հանդիպող ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հակառակորդների մասին անեկդոտներ են պատմում։ Եվ քաղաքական պայքարը վերածվում է կրկեսի, որտեղ ամեն ինչ կա՝ եւ ծաղրածուներ, եւ կենդանիներ վարժեցնողներ, եւ ժանգլյորներ։ Այս խայտաբղետ ներկապնակից ո՞ւմ ընտրի խեղճ ընտրողը, որ իրեն զոհ, ստրուկ եւ թամաշայի եկած խաբված հանդիսատես չզգա։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30