Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞ տարբերություն կա ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի եւ բոռերի միջեւ

Ապրիլ 24,2012 10:25

Մեղվաընտանիքը, որի հետ Սերժ Սարգսյանը փորձում է համեմատել իր պատկերացրած Հայաստանը, իսկապես գործում է հավասար հնարավորությունների սկզբունքով: Այնտեղ մայր մեղուն հսկում է, որ բոլորը լինեն հավասար թե՛ կարգավիճակով, թե՛ պաշտպանվածությամբ, այլ ոչ թե ստեղծում է յուրայինների մի խումբ, որը յուրացնում է մեղուների հավաքած սնունդը` նրանց թողնելով բախտի քմահաճույքին:

Նման հակումներ ունեցող սոցիալական շերտ մեղվաընտանիքում գոյություն ունի` ի դեմս բոռերի, որոնք չեն աշխատում, չեն ստեղծում, բայց ապրում են մեղուների հաշվին:  Երբ նրանք իրենց ֆիզիոլոգիական գործառույթը կատարելուց հետո այնքան են լկտիանում, որ դառնում են անհանդուրժելի, մեղուների համայնքը, գործող չգրված կանոնների համաձայն, նրանց պարզապես դուրս են շպրտում ընտանիքից: Որովհետև մայր մեղուն,իր կագավիճակի համար պարտական չլինելով նրանց` ստիպված չէ նաև բոռերին առնել իր պաշտպանության տակ:

Եվ, ի վերջո, սա մի ընտանիք է, որտեղ տիրում է կատարյալ հարմոնիա, ընդհանուր խնդիրներ և դրանց ուղղված ընդհանուր ջանքեր: Ընտանիք, որտեղից զզված ու հիասթափված չեն  թողնում հեռանում: Հիմա հարց տանք` քանի՞ տարբերություն կա ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի, հասարակական հարաբերությունների և մեղվաընտանիքի, բոռերի և այս ժողովրդի արյունը քամող քրեաօլիգարխիկ շերտի հանդեպ պետության վերաբերմունքի միջև:

 

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30