Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթ Երեւանում

Ապրիլ 24,2012 01:12

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի՝ Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրում ավարտվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած ջահերով երթը։

Մի քանի հազար երիտասարդներ Ազատության հրապարակում նախ այրեցին Թուրքիայի դրոշը՝ ի նշան բողոքի թուրքական կառավարության մեկդարյա ժխտողականության։ Այնուհետեւ նրանք ջահերով գնացին դեպի Ծիծեռնակաբերդ։ Երթին մասնակցում էին տարբեր երիտասարդական սկաուտական կազմակերպությունների անդամներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներ։ Նրանք հոգեհանդստի կարգ կատարեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Հայաստանի ազգային սկաուտկան շարժման (ՀԱՍԿ) անդամները անմար կրակի մոտ խոնարհել էին այն երկրների դրոշները, որոնք պետականորեն ճանաչել են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության փաստը։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30