Ս.թ. ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում քարոզարշավ անցկացնելու ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել Վլադիմիր Կարապետյանի քարոզարշավը:
ՀՀԿ եւ Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հրահրել են քաշքշոց, աղմկելով եւ սադրիչ հայտարարություններ տեղացելով Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուի թիմակիցների հասցեին: Միջադեպի վտանգավոր զարգացումը հնարավոր եղավ կանխել Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, ինչի շնորհիվ ՀՀԿ ներկայացուցիչները չկարողացան ձախողել Վ. Կարապետյանի հանդիպումը:
Օրինակելի եւ քաղաքակիրթ ընտրապայքարի մասին դատարկ հայտարարություններ անող Ս. Ֆարմանյանի կողմից` տեղի ունեցած քաշքշուկի եւ քարոզարշավը խոչընդոտելու մասին արձագանքի բացակայությունը, վկայում է, որ միջադեպը ուղղորդված էր ՀՀԿ կուսակցության եւ նրա թեկնածուի կողմից:
Վլադիմիր Կարապետյանի շտաբ