«Պարոն Լեւոն, առաջին իշխանության գլոխ դու ես եկել, գյուղացին էլ, քաղաքացին էլ հողով, ջրով ա կապրին, մեր հող ու ջուր վարող-ցանող չկա»,- մինչ Մարտունիում ՀԱԿ-ի հանրահավաքը կսկսեր, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին մոտեցան մի քանի մարտունեցիներ ու հայտնեցին իրենց այս բողոքը: Տեր-Պետրոսյանը հարցրեց. «Ո՞վ տվեց ձեզ հողը»: Բնակիչները պատասխանեցին՝ «Պետությունն է տվել, դուք եք տվել: Բայց դուք տեր չկանգնիք այդ հող ու ջրին»: «Ահա ՜, սպասիր, սպասիր, իմ ժամանակ լավ էլ նորմալ գյուղատնտեսություն ունեիք, կարտոֆիլը 2 անգամ ավելի շատ բերք էր տալիս, լավ էլ ապրում էիք: Հետո ուրիշ բան եղավ: Հետո ի՞նչ արեցին, ընկաք պարտքերի տակ, եկան վերցրին, հողերը մեծացրին, տարան ձեր ապրանքն ուրիշներին ծախեցին ու ըտենց քյասիբցաք: Դուք հիմա արտադրեք էլ՝ չեք կարողանում ծախել, շուկան փակել են: Բա ի՞նչ եմ ասում, այդ եմ ասում, դե գնացեք ամսի 6-ին նորմալ մարդիկ ընտրեք, ախպեր ջան, հետո պահանջեք»,- բացատրեց ՀԱԿ առաջնորդը:
Մարտունեցիներից մեկը դժգոհեց՝ «եթե ընտրեմ, դեղս կտա՞ք, չեք տա: Գնացել եմ առողջապահության մինիստրություն, այնտեղից ասել են, թե դեղը կուղարկենք, եկել եմ ստեղ, էլի դեղը չեն տվել»: Ի պատասխան՝ առաջին նախագահն ասաց՝ «Ուրեմն այդ մարդուն պիտի վռնդես իշխանությունիս, սա է քո գործը: Գալիս կաշառքը տալիս են՝ ասում են սրան պիտի քվեարկես: Գնում են քվեարկում: Հետո այդ մարդն այդ իշխանությունից կարո՞ղ է բան պահանջել, բա էլ ինչի՞ մասին է խոսքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև