Այսօր Մարտունիում ՀԱԿ առաջնորդին հրավիրեցին ճաշի: Տանտիրոջ բակում երկու կատու կար՝ մայր ու ձագ, որոնք անընդհատ խեղճ մլավում էին: Մինչ լրագրողները փորձում էին «լեզու գտնել» փիսոների հետ ու հասկանալ, թե ինչու են մլավում, բնակիչներից մեկը պատմեց, որ մայր կատուն մի քանի ձագ է ունեցել, բայց ավտոմեքենայի տակ են ընկել, սատկել են, մնացել է մեկը: Այս պատմության մեջ հետաքրքիրն այն էր, որ ըստ մարտունեցիների, այդ կատուներին «Սաշիկն է գցել ավտոյի տակ: Քուր ջան, ստեղ ըտենց ա` ում խփեն, ինչ վատ բան լինի՝ Սաշիկը մեջը կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ