Վերջին շրջանում հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը «թողել» էր իր օլիգարխ սիրեկան Սերգեյ Կապկովին ու ծանոթացել երիտասարդ ու բարետես բիզնեսմեն Իլյայի հետ, որը Սոբչակին ոսկի սարեր էր խոստացել…
Իլյան ու Սոբչակը նույնիսկ համատեղ բիզնես էին սկսել, սակայն այդ լուրը հաղորդավարուհին մինչեւ վերջերս գաղտնի էր պահում: Նա ամենուր եւ ամեն կերպ «ցուցադրում» էր նոր սիրեկանին, կատարում վերջինիս բոլոր քմահաճույքները: Բոլորն էլ գիտեին, որ Իլյան Սոբչակին փողերի համար է սիրում: Սիրահար Իլյան կարծես Սոբչակի զավակը լիներ, իրեն պահում էր այնպես, ինչպես «մայրիկն» էր ուզում: Մի օր էլ` ռոմանտիկ գիշեր անցկացնելուց հետո, առավոտյան Սոբչակի անկողնուն ոչ թե սուրճով ու ծաղիկներով սկուտեղն է մոտենում, այլ՝ խորհրդավոր նամակը: Իլյան հրաժեշտի խոսքեր է գրում: Սոբչակի սիրեկանը «քցել» է նրան. վերցրել ահռելի կարողությունն ու անհետացել: Հաղորդավարուհին չնայած ձեւացնում է, թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, բայց նրա փաստաբաններն իրոք անհանգստացած են: