Այսօր, ապրիլի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Ուլնեցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես C180» մակնիշի 15 ՍՏ 789 համարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի «Ապոլլո» տաքսի ծառայությանը պատկանող Տ 5585 համարանիշի մեքենաները։ Բախման հետևանքով տաքսին շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Մերսեդեսը» վարել է 22–ամյա Տարոն Սարգսյանը։
Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գխավոր վարչության Երևանի քննչական վարչության ՃՈ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը պարզելու համար։ Դեպքի վայր են բերվել նաև քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի մեքենաները տեղափոխվեն Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ «Մերսեդեսի» վարորդը աշխատում է Ռազմական ոստիկանությունում և, հավանաբար, նշված գործով կզբաղվի ՌՈ քննչական ծառայությունը։