Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայպետֆիլհարմոնիային կից թատրոնի եւ կինոյի ստուդիայի սաները փայլեցին «Հայերի դատը մարդկության դատն» է խորագրով հետաքրքիր ներկայացման մեջ: Այն բեմադրել էր ստուդիայի գեղարվեստական ղեկավար, կինոյի եւ թատրոնի սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը, որը նաեւ սցենարի հեղինակն էր: Պարոն Ալեքսանյանը նշեց, որ «Հայերի դատը մարդկության դատն է» բեմադրությունը 6-ամսյա աշխատանքի արդյունք է եւ հաշվետվություն` Հայպետֆիլհարմոնիայի ղեկավարության, ծնողների եւ հանրության առաջ:
Ներկայացումը Եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու յուրօրինակ ակցիա էր, չկար լացուկոծ, այն ավելի շատ հայացք էր` ապագային ուղղված: Ուսանողական ներկայացման մեջ խաղում էին նաեւ պրոֆեսիոնալ դերասաններ` արցախյան ազատամարտի մասնակից Գուրգեն Անտոնյանը եւ Հովակ Գալոյանը: Ներկայացումն ասես ծաղկաքաղ լիներ հայ ժողովրդի հերոսական անցյակի դրվագներից, նաեւ հպարտության, լավատեսության կոչ, նոր սերնդին հաղթանակների մղելու քարոզչություն: Ավարտին Արաշես Ալեքսանյանը Արցախի վետերանների միության կողմից պարգեւատրվեց մեդալով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ
Կարդացեք նաև