ՀԱԿ թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հասցեին երեկ հնչեցած արտահայտություններին այսօր անդրադարձավ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը. «Վիրավորանքներն անթույլատրելի են, իմ խորին համոզմամբ, կուլտուրայի ցածր մակարդակն է ցույց տալիս: Անձնական վիրավորանքներ չի կարելի հասցնել, մենք չենք հասցրել, չենք հասցնելու… Ամեն մարդ թող խոսի իր մասին, իր մոտեցումների մասին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ