Սիրված երգիչ Վալերի Լեոնտեւը մեկուսացել է: Նա օրերով հարբում ու փակվում է իր առանձնատանը: Երգիչը նաեւ առողջական խնդիրներ ունի: Բժիշկներն ասում են, որ խանգարվել է վերջինիս քունը, նա արթուն գիշերներ է անցկացնում, անքնությամբ տառապում ու վիշտը կոտրում խմիչքի մեջ: Այս մասին հաղորդում է eg.ru կայքը: Լեոնտեւի հիվանդության պատճառը, նրա դեմքի վրա չափից շատ արված պլաստիկ վիրահատություններն են: Բժիշկների սխալի պատճառով Վալերին լուրջ վնասվածքներ է ստացել, նրա աչքերը մինչեւ վերջ չեն փակվում, չնայած մի քանի անգամ վերականգնողական ապարդյուն կուրսեր է անցել: Նրա մտերիմներին չի հաջողվում Լեոնտեւին խմիչքից հեռու պահել: Երգիչը ոչ ոքի չի լսում, նախընտրում է խմել, ամեն ինչ մոռանալու ու հարազատներին չխանգարելու համար: