Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի քարոզարշավին եկավ, մատը թափ տվեց ու հեռացավ (Տեսանյութ)

Ապրիլ 23,2012 23:00

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարը Քանաքեռ Զեյթուն համայքի բնակիչների հյուրն էր: Քարոզարշավի շրջանակներում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց մի քանի տարի առաջ վճարովի ու «մաղարիչներով» ընդունված ծննդօգնությունը ու ասաց՝  հիմա, որ կանայք ծննդաբերում են սերտիֆիկատներով, դա իրենց կուսակցության հեղինակած օրենքի շնորհիվ է: «Ես խնդրում եմ բոլորդ հիշեք, ընդամենը 3 տարի առաջ նույն Քանաքեռ-Զեյթուն համայնքում  քանի մանկապարտեզ ծախեցին՝ 1400 մանկապարտեզից 650-ը վաճառեցին,  եւ նորից շնորհիվ մեր հեղինակած օրենքի ու պայքարի, Հայաստանում չեն կարող վաճառվել ոչ մանկապարտեզ,  ոչ դպրոց, ոչ էլ մշակութային շենքեր»,-ասաց պարոն Բաղդասարյանն ու մարդկանց կոչ արեց վանկարկել «Օրինաց, հաղթական»:

Պարոն Բաղդասարյանը նաեւ ներկայացրեց  այդ համայնքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՕԵԿ թեկնածուին ու հորդորեց քվեարկել հենց նրա օգտին. «Մհեր Շահգելդյանը կիրթ, ինտելիգենտ, մտավորական մարդ է, նրա ներկայությունը Ազգային ժողովում նշանակում է քանաքեռցու, զեյթունցու  հոգսերով ամենօրյա հետաքրքրություն, նրա ներկայությունը նշանակում է, որ մեր քաղաքական թիմը նրա ներգրավվածությամբ անելու է հնարավորը այս համայնքի ու մեր երկրի կուտակված խնդիրները լուծելու համար»:

Մինչ պարոն Բաղդասարյանի ելույթը կավարտվեր մի քաղաքացի մատը թափ տալով եկավ, նայեց ՕԵԿ ղեկավարներին ու վազելով հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30