Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքե՞ր են մնացել ԵԿՄ-ում` աննամուսները, դավաճաններն ու տակ փորողները»

Ապրիլ 23,2012 22:20

Aravot.am-ի հետ զրույցում ԵԿՄ-ի մասին նման կարծիք հայտնեց ԵԿՄ անդամ, գյումրեցի ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանը: Ինչպես տեղեկացրել ենք, նրա  դեմ քրեական գործ է հարուցվել, այսպես ասած, «սիմուլյանտություն» անելու,  կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը  8 733 879 դրամի վնաս պատճառելու մեջ: Ազատամարտիկը, վիրավորվելով այն փաստից, որ իր դեմ կեղծ վկայություններ տալու համար   օրումեջ դատարան են բերում իր երբեմնի մարտական ընկերներին, որոնք  ԵԿՄ անդամներ են,  այսպիսի գնահատական հնչեցրեց այս կառույցի հասցեին. «Ես ուղղակի ցավում եմ, որ երկրապահի սուրբ գաղափարի վրա ստեղծված հասարակական կառույցը դրեցին ու սկսեցին  ծամել: Այն կիսառազմականացված էր. Աստված մի արասցե, եթե պատերազմական  գործողություններ սկսվեին,  երկրապահի տղաները պատրաստ էին` Փառք Աստծո: Իրենց փորձն ու շունչը հերիք էր երիտասարդի կողքը կանգնելու համար: Բայց մեկը մեդալի համար, մյուսը երկու կոպեկի, տուն ստանալու ու չգիտեմ ինչի համար մեկը մեկին սկսեցին դավաճանել, իրար տակ փորել ու ընկերների թիկունքին խփել: Ու դա է արդյունքը, որ երկրապահը պիտի քանդվի, բա ի՞նչ պիտի անի: Զզվել են մինչեւ կոկորդները, դրա համար էլ թողնում, դուրս են գալիս, ես չգիտեմ` ո՞վ է դուրս եկել, ինչի՞ են դուրս եկել, բայց եթե երկրապահի անդամ ենք, ու երկրապահի անդամները իմ վրա բողոքում են, չեն ասում սպասեք, այ մարդ, էս մեր երկրապահի տղեն է, մեր  մարտական ընկերն է, վերջը  ճամփա է անցել էդ մարդը, կենսագրություն ունի, Մասիսից կեղծ վկա են բերում, ոմն Լյովայի, որ  ինձ խայտառակեն, ահա  երկրապահի այսօրվա կերպարը:Իմ վրա գործ են տալիս, հետո էլ առանց ամոթի գալիս ասում են, թե ես չեմ գրել քո վրա, ես զարմանում եմ էդքան նամուս սրանց որտեղի՞ց », -վրդովվեց Ժորա Աթոյանը:

Ազատամարտիկի  դատավարության մասին   ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30