Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լեւոն, նախագահ» չեն բղավել

Ապրիլ 23,2012 20:01

ԵՊԼՀ-ի ուսանողները սկսել են չքաղաքականացված պայքար հանուն իրենց իրավունքների պաշտպանության: Սա վկայում են ԵՊԼՀ-ի ազատ ֆորումի ուսանողները: Հարցազրույց անցկացնելով այս ֆորումի անդամներից մի քանիսի հետ` պարզ դարձան որոշակի «կետեր»`

1. Ֆորումը քաղաքականացված չէ և չի էլ լինի: Թեպետ ֆորումի անդամները որպես անհատներ, որպես սովորական քաղաքացիներ  հնարավոր է, որ հարում են այս կամ այն կուսակցությանը, այնուամենայնիվ, ֆորումը, որպես այդպիսին քաղաքականցված չէ:

2.  Ֆորումը պայքարում է արդարության և իր իրավունքների համար: «Մենք պայքարում ենք հանուն արդարության, այս դեպքում հանուն Զոլյանի, քանի որ նրան ցանկանում են զրկել ռեկտորի իր պարտականություններից անօրինաբար»,- ասել է անդամներից մեկը:

3.  Ֆորումի անդամները ինքնորոշված են:

4. Ֆորումը չի ղեկավարվում որևէ մեկի կողմից, ֆորումում չկան լիդերներ. այստեղ բոլորը հավասար են: Պարզապես կան ֆորումի կողմից լիազորված անդամներ, ովքեր խոսում են բոլորի անունից կոնսենսուսի գալուց հետո:

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ  կատարվեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ունեցած հանդիպմանը: Ուսանողները պնդում են, որ չպարզաբանված շատ հարցեր կային, որոնց պատասխանը ակնկալում էին Աշոտյանից, սակայն այդպես էլ չստացան: «Աշոտյանը ուսանողների հետ կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, որ կարող ենք իրավաբանական հարցեր տալ պարզաբանումներ ստանալու համար: Նշել էր, որ գալու է իրավաբանների հետ` մեզ հուզող հարցերի պատասխանը տալու, այդ իսկ պատճառով կազմել էինք հարցեր ըստ օրենսդրության: Չեկան իրավաբանները, Աշոտյանն էլ պատճառաբանեց, թե չգիտի սահմանադրություն և չի կարող տալ համարժեք պատասխաններ»:

Ուսանողները անդրադարձան նաև Արմեն Աշոտյանի «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որի ժամանակ նշել է, թե ուսանողները բղավում էին Լևոն նախագահ: Ֆորումի անդամները մեկ մարդու պես ժխտեցին այս արտահայտությունը` ասելով վանկարկել են միայն  «Զոլյան», «Աշոտյան իջիր» և «Նարեկ», երբ նրան ոսիկանները տարան ոստիկանություն, թեպետ առանց ծանուցագրի:

Ուսանողական այս «շարժումը» մի քանի օր է, ինչ սկսվել է, սակայն արդեն աջակցության մի շարք առաջարկներ է ստացել: Նրանք պնդում են կընդունեն միայն նրանց աջակցության առաջարկները, որոնք չունեն որևէ քաղաքական նկատառում: Նրանց միացել են ԵՊԼՀ-ի  դասախոսների մի մասը, Մաշտոցի այգու ակտիվիստները, արտասահմանցի մի շարք ուսանողներ, և սա դեռ սկիզբն է:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ ուսանողուհի

Վ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30