Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

« Բժշկական տեղեկանքը վերածվել է խղճի տեղեկանքի »

Ապրիլ 23,2012 18:25

«Աղջիկս  ջերմում էր, ու ինձ բժշկական տեղեկանք էր անհրաժեշտ`դպրոցում բացակաները հարգելի դարձնելու նպատակով:

Տեղեկանքը ստանալու համար` ինձ ասացին,որ ամենաքիչը երեք հազար դրամ գումար պետք է վճարեմ: Բժիշկը կարծես առևտրային կապեր էր ուզում հաստատել»,-ասում է տիկին Անահիտը:

Դեռևս 2011 թվականի հունիս ամսին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր. «Պետք է ձեռնպահ մնալ դիմորդներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենսդրությամբ չնախատեսված և չպահանջվող տեղեկանքներ պահանջելուց և տրամադրելուց: Դրանց մատուցման կարիքն ուղղակի չկա, որովհետև դրանք ավարտվում են դրամաշորթությամբ: Եվ այդ արհեստական պահանջները մենք վերացնում ենք`չհակասելով օրենքին: Այս փաստաթուղթն ունի քաղաքական բովանդակություն.մենք մեր քաղաքացիների կյանքը հեշտացնում ենք,նրանցից այլևս չեն պահանջելու տեղեկանքներ»:

Այս տարի « Ես գիտեմ » հասարակական ծառայությունը ,սոցիալական ցանցերում, «որպես օրենք», հայտարարեց. «ոչ մի բժշկական տեղեկանք՝ մանկապարտեզ, դպրոց և բուհ ներկայացնելու համար » : Սոցիալական ցանցերում սա մեծ արձագանք գտավ և տասնյակ հարցեր առաջացան: Ուսանողուհի Կարինե Գրիգորյանը համամիտ չէ ընդունված որոշման հետ. « Ստացվում է, որ թողնում են մարդկանց խղճի վրա: Տվյալ պարագայում, եթե ուսանողը քաղաքից դուրս է գնում կարող է զանգել և ասել,որ հիվանդ է: Սա մի քիչ անլուրջ է թվում. ուսանողը հեշտությամբ կարող է խաբել: Բժշկական տեղեկանքը վերածվել է խղճի տեղեկանքի:

Բժշկուհի Ամալյա Հակոբյանին վերջերս շատ են դիմել բժշկական տեղեկանքներ տրամադրելու հարցով. «Եղել են դեպքեր,երբ եկել են բժշկական տեղեկանքի փոխարեն խնդրել են, որ ստորագրեմ: Դպրոցներում ուսուցիչներ կան չեն հավատում, որ աշակերտն իրոք բացակայության ընթացքում հիվադ է եղել: Մեզ մոտ էլ տեղեկանքներ չեն տրվում: Մարդիկ երբեմն գումար են առաջարկում տեղեկանքի դիմաց: Սա նույնիսկ ծիծաղելի է`մեզ մոտ կաշառքներ չեն ընդունվում»,- ասում է նա:

Ուսուցչուհի Նելլի Սարգսյանի համար բժշկական տեղեկանքներն ավելի մեծ խաբկանք են. «Այսպես թե այնպես այդ բժշկական տեղեկանքները կեղծ են, հետևաբար իմաստ էլ չուներ դրանց կիրառությունը : Տեղեկանքները մի հատ էլ դեռ ավելացնում են կաշառակերությունը :

Եթե հիվանդությունը երկար ընթացք է ունենում,ապա ուսանողը,կամ աշակերտը կարող է տվյալ կրթական հաստատությանը ներկայացնել իր հիվանդության պատմությունը `էպիկրիզը : Սակայն սա էլ ներկայացվում է ըստ ցանկության,կրթական հաստատությունը իրավունք չունի պահանջելու»,- ասում է նա:

 

Անուշ Առաքելյան

 

 

Հ.Գ Չնայած ընդունված որոշմանն ու օրենքին,այնուամենայնիվ որոշ կրթական հաստատություններում շարունակում են պահանջել բժշկական տեղեկանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30