Երանոսի ճանապարհը ահավոր քարուքանդ վիճակում էր: Այդ առնչությամբ երանոսցիների հետ հանդիպմանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց. «Ինչո՞ւ չի ասֆալտապատվել, որովհետեւ ասել եք նրանց «ոչ», ձայն չեք տվել, դրա համար էլ չի ասֆալտապատվել: Դուք գիտե՞ք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչու կարողացան տիրել այս երկրին, որովհետեւ խորհրդարանն իրենց գրպանում է: Մենք մի խնդիր ունենք՝ վերցնել, կորզել խորհրդարանը՝ Սերժ Սարգսյանից: Հենց վերցրեցինք՝ նրա ոտքերը կտրվելու են: Նա այլեւս չի կարող ՀՀ նախագահ կոչվել: 98-ին Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի դաշինքով խորհրդարանը դուրս եկավ Քոչարյանի տակից, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, Քոչարյանը դարձավ Անգլիայի թագուհի»: Քոչարյանին թագուհի կոչելու միտքը շատ զվարճացրեց երանոսցիներին:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի. «Ինքն էլ է ասել՝ իշխանությունը Վազգենի ու Դեմիրճյանի ձեռքում են, ես ընդամենը դիտորդ եմ: Անգլիայի դիտորդ թագուհի է հիմա նա: Եթե չընտրեք Սերժին, Սերժ Սարգսյանն էլ կդառնա Անգլիայի երկրորդ թագուհին կամ թագուհու դուստրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ