«Հանկարծ այնպես չլինի, ինչպես եղավ 2008-ի հանրահավաքին,- ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այսպիսի հրահանգ է եղել այսօր Սերժ Սարգսյանի կողմից՝ Մարտունիի քաղաքապետարանին,- Ասել է այնպես արեք, որ ես մեն-մենակ մնամ այս հրապարակում, որովհետեւ հիշում եք՝ 2008-ին ինչքան մարդ կար այստեղ: Հիմա ձեր այս քայլը պատասխանն է Սերժ Սարգսյանին»:
Չնայած դրան, բավականին մեծ թվով մարդիկ էին հավաքվել ՀԱԿ-ի հանրահավաքին: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերով՝ «14 տարվա այս դժոխքից հետո ես կզարմանամ, եթե մեկն ընտրի Սերժ Սարգսյանին, ո՞ր մի խոստումն է կատարվել: Լսեք, այս մարդու ոչ մի խոստում չի կատարվել: Թոշակը մի քանի կոպեկ ավելացրին, բայց գները բարձրացրին՝ էդ ջուրը ընկավ: Ռոբերտ Քոչարյանի համար Աֆրիկայում որս անելն ավելի մեծ հաճույք է, քան այս երկրի համար մի լավ բան անելը: Իբր թե ղարաբաղցի են եւ Ղարաբաղի ազատագրման համար պայքարեցին: Նախ, այդ հաղթանակը եղել է իմ ու Հրանտ Բագրատյանի ժամանակ: Ինձնից հետո ոչ մի թիզ հող նրանք չեն գրավել: Ընդհակառակը, հետ են գալիս ու Նոյեմբերյանի, Հոկտեմբերյանի տարածաշրջանում հողեր են զիջել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ