Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ գիտաշխատող . Ինչու Ռուսաստանի հայ հարուստները չեն պատասխանում ադրբեջանական թյուրիմացությանը

Ապրիլ 23,2012 17:13

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երևան-Մոսկվա տեսակամուրջ` «Ժամանակը չի ջնջում հիշողությունը…» թեմայով: Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, իսկ Մոսկվայից՝ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը եւ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ այս ապրիլի 24-ն էլ սովորականի պես է անցնելու. «Մեկ յուրահատկություն եմ նկատում. Հայաստանում ավելի լուրջ են սկսել վերաբերվել ցեղասպանության ճանաչման խնդրին, քանի որ 3 տարի հետո լրանում է 100-ամյակը»: Պարոն Սաֆրաստյանը հավելեց, որ առաջիկայում ականատես կլինենք տարբեր երկրներում ցեղասպանության դատապարտման ակտիվացմանը. «Դա ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլ համաշխարհային քաղաքականության խնդիրն է»:

Հարցի շուրջ Վլադիմիր Զախարովը նշեց, որ Ռուսաստանը պետք է աջակցի ճանաչման գործընթացին:

Անդրեյ Արեշեւի համոզմամբ, հատկապես ակտիվ է գործում հայկական դիվանագիտական կողմը. «Խելացի ելույթներ ենք լսում՝ սկսած ՀՀ նախագահից: Ճանաչման եւ փոխհատուցում ստանալու հարցում կարեւոր է նաեւ ՀԿ-ների եւ հայ համայնքների միջեւ կապը»:

Ցեղասպանության ճանաչումից Թուրքիայի հրաժարվելը Վ. Զախարովը համարում է ամոթ ու խայտառակություն: Հետազոտողն արդարացնում է Թուրքիայից փոխհատուցում պահանջելու Հայաստանի փորձերը, քանի որ ցեղասպանության մասին պետք է ավելի շատ բարձրաձայնել: «Վերջերս անանուն ադրբեջանցի հեղինակներ Ռուսաստանում հրատարակել են ցեղասպանությունը ժխտող եռհատորյակ: Ինձ զարմացնում է Ռուսաստանի հայ համայնքի պասիվությունը: Ինչո՞ւ Ռուսաստանի հայ հարուստները չեն հավաքվում եւ այդ թյուրիմացությանը պատասխանում»,-ասաց Զախարովը եւ հավելեց, որ հայկական Սփյուռքը չպետք է լռի, այլապես Ռուսական կառավարությունը քայլեր չի ձեռնարկի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30