Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու ժամանակ չկա

Ապրիլ 23,2012 16:49

 Ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում ՀԱԿ-ի նախաձեռնած հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ միասնական շտաբին, ասել էր, թե այդ շտաբը ընտրությունների վերահսկման չափազանց վստահելի մեխանիզմ է. «Շտաբը շատ լավ գործում է, արդեն սկսել են վերահսկել հիմա տեղի ունեցող խախտումները, բայց շտաբի անդամներից մեկի վարքն ինձ համար անհասկանալի է, դա «Ժառանգությունն» է, գուցե կրթությունս չի ներում, չեմ հասկանում իրենց պահվածքը, քանի որ չեմ հասկանում՝ զերծ եմ մնում մեկնաբանություններից: Ով հասկանում է՝ թող նա էլ մեկնաբանի»:

Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են այդ շտաբի նիստերը բոյկոտելու վերաբերյալ այնքան դժվարամարս բացատրություններ տալիս, որ ընդդիմադիր դաշտի իրենց մյուս գործընկերների, մասնավորապես՝ ՀԱԿ առաջնորդի համար եւս, դա շարունակում է անհասկանալի պահվածք մնալ: «Կարծում եմ, այդ խնդրի առնչությամբ «Ժառանգության» բացատրությունը՝ երեք կետերով, շատ հստակ է եւ Տեր-Պետրոսյանը, իհարկե, կարող է ու այդ ունակությունը միանշանակ ունի, դա հասկանալու, եթե միայն ցանկանա կամ դա իրեն ձեռնտու լինի: «Ժառանգության» բացատրությունը ընկալելու համար ընդամենը պետք է գրաճանաչ լինել, ու չեմ կարծում, թե դա հասկանալու համար առանձնահատուկ գիտելիքներ ունենալու խնդիր կա: Բայց հիմա, անկեղծ ասած, Տեր-Պետրոսյանին մեկնաբանելու ժամանակ էլ չկա: Մենք մեր գործն ենք անում եւ մեր բոլոր հնարավորություններով պայքարելու ենք առաջիկա ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ ընթացքն ապահովելու համար: Եթե մեզ համար մտահոգության նյութ լինի՝ մենք ահազանգ կհնչեցնենք, ինչպես անում ենք, ու դրա մասին տեղյակ կպահենք եւ իշխանություններին ու շահագրգիռ կառույցներին, եւ իրենց՝ միասնական շտաբին: Այստեղ ես առանձնապես խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30