Լրահոս
Օրվա լրահոսը

Վերժինե Սվազլյան. Գիրքը ռումբ է լինելու Թուրքիայի համար

Ապրիլ 23,2012 16:36

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանը , Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել են բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի հայերեն ու անգլերեն հատորները:

Այսօր «Հենարան» ակումբում տիկին Սվազլյանը ներկաներին տեղեկացրեց, որ գիրքը իր 55 տարիների աշխատանքն է. «Գրի առա, ձայնագրեցի, տեսագրեցի ու ուսումնասիրեցի Արևմտյան Հայաստանի ու Կիլիկիայի հայության ցեղասպանությունից փրկված ականատես-վկաների հաղորդած վկայությունները: Նրանք վախենում էին խոսել, քանի որ վախենում էին, որ կպատժվեն, բայց ես կարողացա համոզել նրանց»:

Հատորի առաջին` «Պատմաբանագիտական ուսումնասիրություն» բաժնում համիդյան ջարդերից մինչև արցախյան ազատամարտն է: Երկրորդ հատորը` «Պատմական սկզբնաղբյուրներ» բաժնում ներկայացված են 700 միավոր վկայություններ, որոնք խմբավորված են «Պատմական հուշ-վկայություններ», «Պատմական զրույց-վկայություններ», «Պատմական երգ-վկայություններ» ենթաբաժիններում: Վերջին ենթաբաժինն ունի թեմատիկ բովանդակություն` ա. Զորահավաքի, զինահավաքի ու բանտարկյալների երգեր, բ. Տեղահանության և կոտորածի երգեր, գ. Որդեկորույս մայրերի, որբի և որբանոցի երգեր, դ. Հայրենասիրական և հերոսամարտերի երգեր, ե. Բռնազավթված հայրենիքի և պահանջատիրության երգեր, զ. Պատմական երգերի նոտարագրություններ:

Աշխատությունն ունի նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, ռուսերեն, հայերեն ամփոփումներով, բառարանով, ծանոթագրություններով, վերապրողների և նրանց հաղորդած վկայությունների մասին փաստագրական աղյուսակ:

Վերժինե Սվազլյանն ասաց, որ պետք է լույս տեսած լիներ նաև գրքի թուրքալեզու տարբերակը, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով նպատակը կյանքի չի կոչվել: Նա նաեւ հավելեց, որ թուրք հրատարակիչ Ռագիպ Զարաքոլուն կարծիք է հայտնել, թե գրքի թուրքալեզու տարբերակը տպագրվելու դեպքում ռումբ է լինելու Թուրքիայի համար:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Tags. Թուրք մտավորական. Վերժինե Սվազլյան. Հայոց ցեղասպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30