Հունահռոմեական ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Սիլահ Բորան Սոֆիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարի ավարտից հետո «Day.az»-ին տված հարցազրույցում խոսել է նաեւ 96 կգ քաշային կարգում իր սանի` Շալվա Գադաբաձեի եւ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի մասին:
«Իհարկե, կարելի էր երազել, որ Գադաբաձեն այստեղ օլիմպիական լիցենզիա վերցներ: Սակայն կիսաեզրափակչում նրան շատ ուժեղ մրցակից էր բաժին հասել` Արթուր Ալեքսանյանը, որին նա անզոր է դիմակայել», – խոստովանել է Սիլահ Բորան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ