Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Միավորված հայեր»-ի ղեկավար. Հայաստանը մարդակերների շարքում է գտնվում

Ապրիլ 23,2012 16:18

Նախընտրական շրջանում առաջադրված թեկնածուների նկատմամբ բռնությունները «Միավորված հայեր» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը բացատրում է աթոռակռվով. «Մեծամասնական թեկնածուների հետ են բռնությունները լինում: Ովքե՞ր են մեծամասնականով առաջադրված հիմնական թեկնածուները՝ օլիգարխները, ինչո՞ւ են բռնանում, որովհետեւ պաշտոնի կռիվ է: Մենք դա գիտակցում էինք, դրա համար էլ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չառաջադրեցինք»:

Պարոն Ավագյանը, վերլուծելով կուսակցությունների կարգախոսները, հանգել է այն եզրակացության, որ դրանք մեկ իմաստ ունեն՝ խաբիր ժողովրդին, եթե կարող ես. «Առաջարկում են տարեկան առնվազն 100.000 աշխատատեղեր, 5 միլիոնանոց Հայաստան, 200.000 դրամ աշխատավարձ, մենք առաջարկում ենք Ազգային ժողովում վերանայել օրենքները եւ դրանք ծառայեցնել ժողովրդի շահերին, ոչ թե՝ օլիգարխների: Միջազգային տվյալներով՝ գտնվում ենք կոռումպացված երկրների 127-րդ տեղում, այսինքն՝ մարդակերների շարքում ենք գտնվում»:

Պարոն Ավագյանը քաղաքական դաշտում չի տեսնում պետականամետ ուժ. «Հավատանք, որ փոխենք, փոխվենք ի՞նչ դառնանք , փոխվենք, ծառայենք ազգի շահերին, դառնանք պետականամետ: Այսօր խոստումներ են տալիս, բայց ամեն ինչ կերեւա Ազգային ժողովում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30