Ճանաչված երգչուհի Բիյոնսեն վերադարձել է դպրոց` ուսումն ավարտելու:
Պարզվել է, որ նա երաժշտությամբ զբաղվելու նպատակով 15 տարեկանում թողել է միջնակարգը եւ հիմա ոչ մի փաստաթուղթ չունի` ապացուցելու, որ ինքն ինչ-որ տեղ սովորել եւ ավարտել է: Հիմա նա որոշել է լրացնել այդ բացը:
Վերջերս լրագրողները նրան «բռնացրել են» մեծահասակների կրթական կենտրոններից մեկում: Դրանք կրթօջախներ են, որտեղ աշակերտի տարիքն անցած մարդիկ գալիս են միջնակարգ կրթություն ստանալու: Բացառված չէ, որ Բիյոնսեն ատեստատ ստանալ ուզում է, որպեսզի հետագայում ամոթով չմնա մեծացող դստեր` Բլու Այվիի մոտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև