Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ-ն ամիսը մեկ փոխում է իր կարգախոսը, հիմա էլ նմանակում է «Ժառանգությանը»

Ապրիլ 23,2012 15:55

ՀԱԿ առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անցած շաբաթ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում խոստացել էր, որ երբ մտնեն խորհրդարան ու մեծամասնություն կազմեն, առաջին իսկ նիստին բարձրացնելու են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցն ու հավելել էր. «Եթե մեծամասնություն չենք կազմում, բայց մեր կողքին լինում են ուժեղ ընդդիմադիր խմբակցություններ, մենք նորից բարձրացնում ենք այդ հարցը: Եթե դա էլ չի լինում, նախագահական ընտրությունները հեռու չեն, մենք խորհրդարանը դարձնելու ենք պլացդարմ, տրամպլին, որ հարցը լուծենք նախագահական ընտրություններին»: ՀԱԿ առաջնորդը նաեւ հայտարարել էր, թե ԱԺ-ում իրենք գիշեր-ցերեկ ամեն նախարարից, վարչապետից, նախագահից սկսած՝ հաշիվ են պահանջելու, «ոստիկանապետը, դատախազը, խորհրդարանից դուրս չեն գալու, գիշեր-ցերեկ լինելու են մեր հարցերի տարափի տակ»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում այս հայտարարությանն անդրադառնալով՝ արձանագրեց, թե ՀԱԿ առաջնորդն իր կարգախոսներն ամիսը մեկ փոխում է. «Նա սկզբում հայտարարում էր՝ թող ոչ մի զոհ ինձնից բացի չպահանջվի, հետո որոշեց, որ ԼՂ հարցով բանակցություններին չխոչնդոտելու համար պետք է հանրահավաքները դադարեցնել, թեեւ WikiLeaks-ից պարզվեց, որ դա ընդամենը հնարք էր եղել մարդկանց տուն ուղարկելու եւ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու համար: ՀԱԿ-ը քաղաքապետի ընտրություններն էլ էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հայտարարել, բայց երբ «Ժառանգությունն» ընդդիմության ձայները չփոշիացնելու համար հրաժարվեց ընտրապայքարից, ՀԱԿ-ն էլ հրաժարվեց իր մանդատներից, ու արդյունքում Երեւանի ավագանիում այսօր ընդդիմության որեւէ ներկայացուցիչ չկա: Հիմա նորից հայտարարվում է, թե խորհրդարան են մտնում նախագահին իմպիչմենթ հայտարարելու համար, եթե չստացվի… ՀԱԿ-ի համար ամեն մի փուլից հետո մի նոր փուլ է սկսվում, որը նախորդի հետ որեւէ կապ չի ունենում, բայց դա իրենց որոշելիքն է»:
Ինչ վերաբերում է կառավարության անդամներից ու մասնավորապես՝ ոստիկանապետից կամ գլխավոր դատախազից հաշիվ պահանջելուն, ապա պատգամավոր Մարտիրոսյանն արձանագրեց, թե օրենքով սահմանված կարգով ԱԺ-ում կառավարության անդամներն իրենք են հաշվետվությամբ հանդես գալիս, այդ թվում նաեւ՝ ամեն քառօրյա նիստերի չորեքշաբթի օրերին պատգամավորի հետ հարցուպատասխանի ժամանակ: Նա հիշեցրեց նաեւ, որ ԱԺ կանոնակարգով կարգավորված է նաեւ գլխավոր դատախազի հաշվետվություն կամ հատուկ զեկույց ներկայացնելու կարգը: «Ուժային կառույցների ղեկավարները խորհրդարանում հաշվետվություն տալու խնդիր չունեն, բացառապես այն դեպքերի, երբ ընդունվում է մի առանձին եւ հատուկ որոշում՝ իրենց զեկույցով հանդես գալու հրավիրելու մասին, որի համար, սակայն, առնվազն մեծամասնություն պիտի լինես»,- պարզաբանեց Մարտիրոսյանը՝ մեր հարցին ի պատասխան նաեւ հավելելով, թե չգիտի՝ սա հերթական պոպուլիստական հայտարարությա՞ն կամ ընտրողներին գրավելու գրավելո՞ւ շարքից է: «Ես միայն գիտեմ, որ «Ժառանգությունը» հստակ ծրագիրն ունի եւ այդ ուղղությամբ էլ առաջ է շարժվում»,- ասաց Մարտիրոսյանը՝ կեսբերան արձանագրելով նաեւ, թե ՀԱԿ-ը հիմա էլ իրենց՝ «Ժառանգության« կարգախոսն է նմանակում եւ «գալիս ենք»-ի մոտիվներով հայտարարություններ է հնչեցնում:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30