ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Վարդենիսում ՀԱԿ-ի քարոզարշավին նշեց. «Ես չեմ տեսել մի մարդու, որը չանիծի այս իշխանություններին, որը գոհ լինին իր կյանքից: Հարց եմ տալիս՝ դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան 4 տարի առաջ, ավելի շատ երեխա է ծնվո՞ւմ, քան 4 տարի առաջ: Ամեն ինչ գիտեք՝ ունենք պետություն, իշխանություն, որի օրոք Վարդենիկի բնակչությունը կրճատվել է, ավելի շատ թաղումներ եք անում, քան ամուսնություններ, եթե այս ամեն ինչը գիտեք, տեսնում եք, ո՞ւմ ձեռքը գնա՝ այս իշխանոթյուններին նորից ձայն տալու: Գալու են, խոստումներ են տալու էլի, եթե կարող է լինել մեկը, որ հավատա դրանց խոստումներին ու նրանց նորից ձայն տա՝ ես այդ մարդու մասին ոչինչ չեմ կարող ասել: Ազատվեք այս գողերից, սրիկաներից, որոնք ձեր կաշին քերթում են ու քերթելու են մինչեւ վերջ: Եթե Ռոբերտի, Սերժի ստեղծած այս պետությունը մնաց այս երկրի վրա, այլեւս մարդ չի մնալու այս երկրում, դառնալու է երկիրը թուրքերի ու ադրբեջանցիների արոտավայրը: Սերժ Սարգսյանը ստեղծել է գողականի իշխանություն: Ընտրակաշառք են բաժանում, լսեք՝ այդ որտեղի՞ց է այդ ընտրակաշառքը:
Հեռուստատեսությամբ դուք կլսեք եւ մեր ձայնը, եւ մեզ քննադատողների ձայնը: Հիմա ի՞նչ է կատարվում: Եթե դուք մեզ ամեն շաբաթ հեռուստատեսությամբ գոնե մի կես ժամ լսեիք՝ Սերժ Սարգսյանը վաղուց այս իշխանության գլուխ չէր լինի: Ստեղծել են ստալինյան լագերյան ինչ-որ երկիր, որտեղ եթե մեկը այլ կարծիք ունենա՝ կհայտնվի լավագույն դեպքում Սիբիրում: Եթե այդքան ուժեղ լինեին՝ ինչի՞ պիտի բոլորի բերանը փակեին: Դա անում է ամենահետին վախկոտը: Մենք աշխատելու ենք, մենք գալիս ենք, եթե վատ կաշխատենք՝ կասեք բարի ճանապարհ, եթե չարացած կլինեք՝ ասեք ռադներդ քաշեք գնացեք: Սերժից հետո չգիտենք ով կլինի՝ իր տղան կամ փեսան, նույն իշխանութունն է լինելու: Ով իր պարտականությունները չկատարեց, թերացավ՝ դրանից անմիջապես պետք է ազատվել: Այդ հնարավորությունը ես ձեզ 100 տոկոսով խոստանում եմ: Եթե վատ կաշխատենք, մեզ վռնդեք այս իշխանությունից: Պատերազմի ժամանակ գոնե այստեղ լիճ կար, կարողանում էիք ձկով բանով մի կերպ ձեր ընտանիքները պահել»: Վարդենիսցիներից մեկը նկատեց՝ «մկա ձուկ էլ չկա»: Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ. «ճիշտ եք ասում՝ մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ