Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ. ՅՈՒՆԵՍԿO-ի հարթակն Ադրբեջանն օգտագործում է ոչ թե երկխոսության, այլ քարոզի համար

Ապրիլ 23,2012 15:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿO-ի 36-րդ համաժողովի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցիչ Կատալին Բոգյային և  ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգային: «Մենք մեծապես կարևորում ենք համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿO-ի հետ, ինչի համար կան մի քանի հիմնարար պատճառնեևր: Դրանցից առաջինը մեր ժողովրդի անցած ուղին է: Ցանկացած խնդիր, որը վերաբերվում է մշակույթին, մեր ժողովուրդը փայփայում և գնահատում է: Հայոց ցեղասպանության ժամանակ մեր պապերն իրենց հետ փորձում էին փրկել ոչ թե իրենց ունեցվածքը, այլ հայ ժողովրդի ձեռագրերը, քանի որ համոզված էին, որ հենց դա է ապահովելու մեր ազգի գոյատևումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ մեր երկիրը մշտական ուշադրության կենտրոնում պահելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Վարչապետն անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿO-ի շրջանակներում Ադրբեջանի պահվածքին՝ նշել է, որ վերջինս այդ հարթակն օգտագործում է ոչ թե երկխոսության, այլ քարոզի համար, միաժամանակ փորձում է վարկաբեկել Հայաստանին: «ՅՈՒՆԵՍԿO-ն պետք է հանդիսանա  որպես երկխոսության հարթակ: Ադրբեջանի այդ քայլերը պետք է կանխել»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից Նախիջևանում բարբարոսաբար ավերվել են հայկական բազմաթիվ խաչքարեր, ինչը քաղաքակիրթ մարդկանության նկատմամբ իրականացված հանցագործություն է:

 Այս համատեքստում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կարևորել են  երկխոսության հաստատումը և նշել, որ մշակութային ժառանգության պահպանման քաղաքականությունը շարունակելու է գտնվել կառույցի ուշադրության կենտրոնում: ՅՈՒՆԵՍԿO-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գետաչև Էնդիգան շնարհակալություն է  հայտնել մեր երկրին՝ մշակութային ժառանգության արժեքների պահպանմանը հավատարիմ մնալու և սերտ համագործակցության համար:

Այնուհետև, զրուցակիցներն անդրադարձ են կատարել «Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերին և միջոցառումներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30