Ֆրանսիայի հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին ապրիլի 24-ին Փարիզում նշելու է Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցը: Նա երեկոյան ժամը 7-ին ելույթ է ունենալու Կոմիտասի արձանի առջեւ՝ Երեւանի պուրակում: Նա Ֆրանսիայի անունից ծաղկեպսակ է դնելու՝ պահակազորի ուղեկցությամբ:
Ֆրանսիայի պատմության ընթացքում սա կլինի առաջին անգամը, երբ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի 1915 թ. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը:
Ժան ԷՔՅԱՆ
Փարիզ
Կարդացեք նաև