Այսօր վարդենիկցիների հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ թեկնածու Սպարտակ Ջիվանյանը ելույթում նշեց. «Հիշո՞ւմ եք ժողովուրդ, մի տարի առաջ որ վարչապետն ասեց՝ դեմքով դեպի գյուղ: Եկավ սաղի խաբեց, սաղ ընկան բանկերի դուռ, չկարողացան այդ տոկոսները փակել: Մի հատ էլ սկսեց իր շրջանառությունը գյուղերում՝ ՀՀԿ-ի տոմսեր բաժանելու: Ադ ժամանակ ինքը հիշեց, որ ասել է՝ դեմքով դեպի գյուղ ու ինչ հանճարեղ միտք արտահայտեց՝ կովերը կթելուց առաջ պետք է լվալ կրծքերը: Միակ հանճարեղ բանը, որ ասել էր վերջին 4-5 տարում: Ու այդպես էլ կրծքերը իր ձեռքում՝ վերադարձավ Երեւան» :
Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ. «Ես չեմ ասում վարդ ու ծաղիկ էր մեր ժամանակ, բայց մենք առավոտ շուտ աշխատանքի ենք գնացել, չենք գողացել: Այսքան կռվեցինք, ինչի՞ էինք կռվում Ղարաբաղի համար, որ իրենք գային դաստաներով Երեւանում ապրեի՞ն: 2010-ին երաշտ եղավ, դրանում մեղավոր է եղել պետությունը: Ինչի՞ պտի բանկերն աշխատեին նույն տոկոսով, թող բանկը գա, գյուղացու հետ կիսվեր այդ վնասը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ