Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ե’ւ անձնական, ե’ւ պետբյուջեի «ճարպահանության» կողմնակիցն է

Ապրիլ 23,2012 15:08

Որեւէ հանդիպում չեմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ` հերքեց ՀԱԿ-ի քարոզչամիջոցների կողմից տարածվող լուրերը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Սուտ լուրեր տարածողները թող հիշեն պրոֆեսիոնալիզմի կամ էթիկայի մասին: Իսկ ես  կրկնում եմ այն, ինչը մեր քարոզարշավի մեկնարկին ասացի` ի սկզբանե ներում եմ բոլորին, ովքեր անհիմն սխալ, կեղծավոր արտահայտություններ են անում: Եվ եթե ես կամ «Ժառանգության» անդամներից որեւէ մեկը էթիկայի սահմաններից դուրս ենք գալիս, հայցում եմ մեր մրցակիցների ներողամտությունը»:
Թե ինչպես է «Ժառանգությունը» պատրաստվում իրականություն դարձնել իր նախընտրական ծրագրում հռչակված՝ բյուջեի կրկնապատկման խոստումը կամ տարեկան հարյուր հազար մարդու ներգաղթը, Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ պատասխանեց. «Ես ոչ միայն անձնական ճարպահանության կողմնակիցն եմ, այլեւ պետական ծախսերի ճարպահանության: Երբ որ ընտրություններից հետո «Ժառանգությունը» կազմի նոր մեծամասնություն եւ ունենա կառավարական լծակներ, մեր ներկայացուցիչները` նախարարներ եւ այլն, իրենց հանրային լծակները չեն օգտագործելու առանձին բիզնես անելու համար, օրենքը առաջինը մեզ վրա ենք կիրառելու, սա վստահության խնդիր եւ օրինականության հարց է: Եթե ստվերային միջոցները, լեւի եկամուտները մտնեն բյուջե եւ բյուջեից ճարպը հանվի` թիկնապահներ, ջիպեր, ինքնաթիռներում 1-ին կարգ, եւ այլն, եթե հինգ տարվա ընթացքում պետական պաշտոնյաները մի քիչ համեստ ապրեն, այնպիսի օրինականության, կանխատեսելիության դաշտ կստեղծվի, որ կլինեն ներդրումներ, կլինի հայրենադարձություն: Այդ ամենը մենք կանենք պարկեշտ եւ լավ կառավարման ընթացքում, ոչ մի կախարդական փայտիկի կարիք չի լինի: Իսկ եթե մեր հանրային ծառայության հինգ տարիների ընթացքում արտագաղթը գոնե չկանգնի, կարծում եմ՝ «Ժառանգությունը» իր ծրագիրը տապալած կլինի: Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես կա, մեր դրոշը կմնա ՄԱԿ-ի առջեւում, բայց պետությունը… 1915 թվին 1,5 միլիոն կորցրեցինք, բայց այս քսան տարիների ընթացքում եւս մեկ-մեկուկես միլիոն առանց թշնամու զիջեցինք»:
«Ժառանգությունը» բոլոր այն տեղամասերում, որտեղ մեծամասնական ընտրակարգով ինքը չի առաջադրել թեկնածուներ, պաշտպանելու է ընդդիմության թեկնածուներին: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին չքննադատելու մասին մեղադրանքներին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք քննադատում են ՀՀԿ-ին, բայց նաեւ քննադատում են կոալիցիայի անդամ մյուս կուսակցություններին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30