Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը ապրիլի 20-ին ինքաբացարկ է ներկայացրել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի մասին լուրերը ավելի վաղ համառորեն տարածվել էին, սական դրանք պաշտոնապես չէին հաստատվում:
Այս ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներն են Հայ Ազգային կոնգրեսից` Սասուն Միքայելյանը, անկուսակցականներ Մուշեղ Հարությունյանը և Հովսեփ Գալստյանը, ինչպես նաև` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Դավիթ Քոչարյանը: