Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում 9 հոգանոց ընտանիքը բնակվում է փոքրիկ տնակում (տեսանյութ)

Ապրիլ 23,2012 14:53

Գյումրիում պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա շուրջ 3500 անօթևան ընտանիքների շարքում կան նաև այլ մարզերից Գյումրի տեղափոխված և տնակներում ապրող հարյուրավոր ընտանիքներ: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր դեռևս նախատեսված չէ և անհայտ է, թե քանի տարի ևս նրանք կարող են գոյատևել խոնավ և վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կացարաններում:

Տնակային ավաններ մեր կատարած այցելություններն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրեթե յուրաքանչյուր նման ծանր պայմաններում ապրող ընտանիքում կան խրոնիկական հիվանդությամբ տառապող երեխաներ, ինչն անշուշտ նաև բնակկոմունալ և կենցաղային վատ պայմանների ուղղակի հետևանքն է:

Այդպիսի կարգավիճակում են հայտնվել նաև Գյումրու Կոշտոյան 231/356 տնակում 9 անձով բնակվող Դրմեյանների  ընտանիքը: Ընտանիքի անդամներից 4-ը անչափահաս են: Նախկինում այս ընտանիքը բնակվել է Արմավիրի մարզում: Ընտանիքի մոր` Ալինա Դրմեյանի խոսքերով, նրանց ավագ դուստրը փոքր հասակում տառապել է ալերգիկ հիվանդությամբ, ինչն առավել սրացել է Արմավիրում: Հիմնականում այդ պատճառով, դեռևս 12 տարի առաջ նրանք տեղափոխվել են Գյումրի, որտեղ գնել են տնակ և բնակվում են մինչ օրս: Երկու տարի առաջ նրանք մեծ դժվարությամբ կարողացել են հաշվառվել Գյումրու այդ տնակի հասցեում, ինչը հնարավորություն է տվել նրանց օգտվել սոցիալական նպաստից: Դրմեյանների ընտանիքի ավագ որդին` 22-ամյա Ալբերտը, 2 տարի առաջ, բանակից զորացրվելուց անմիջապես հետո մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի: Ընտանիքի մայրը նշեց, որ որդին չի ցանկանում վերադառնալ` տնակում նույնիսկ քնելու տեղ չունենալու պատճառաբանությամբ:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30