Այսօր Վեդի եւ Արտաշատ համայնքներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ իր զենքի հայտնի պատմությանը: Ըստ նրա, այդ պատմությամբ փորձում են իրեն ժողովրդի աչքից գցել: Ծառուկյանը կոնկրետ չմատնանշեց, թե ով կամ որ քաղաքական ուժն է փորձում սեպ խրել իր եւ ժողովրդի միջեւ, միայն ասաց, որ չնչին բաներից փորձում են պատմություններ սարքել, ստվերում թողնելով հիմնական խնդիրները: «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը ու որ տեսնում եմ էս վստահությունը…»: Ծառուկյանը կոչ արեց չհավատալ նման խոսակցություններին, որ կպտտվեն իր անվան շուրջ, ինչպես նաեւ չտրվել մարզպետների, քաղաքապետերի եւ գյուղապետերի ճնշումներին ու քվեարկել այն ուժի օգտին, որին իրենք իսկապես վստահում են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ